Լուրեր
Հատուկ շնորհակալություն լրագրողներին․ Եսայան
19.12.2025
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հատուկ շնորհակալություն լրագրողներին
Սիրելի լրագրողներ եւ օպերատորներ, ես, որ հազար տարվա լրագրող եմ եւ պատիվ եմ ունեցել լուսաբանել 1999-ի հոկտեմբերի 27-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը՝ Մայր Տաճարում, այն պահին, երբ Ազգային Ժողովում կրակում էին,եւ դա իմ կյանքի դժվարագույն օրերից մեկն էր, երեկ հասկացա, որ հիմա ձեր ուսերին նույնքան ծանր բեռ է դրված։ Տեսա, թե դուք ինչ դժվար, դաժան պահի եք աշխատում լրագրող։Դուք երեկ պարզապես փայլեցիք ձեր գործին նվիրված, պինդ, խելացի, հաստատակամ եւ համառ աշխատանքով։
Այդ հոծ բազմության մեջ, որի երկու կողմերում տարբեր մարդիկ էին, մեջտեղում ոստիկաններ, դուք կարողանում էիք գտնել, հարցեր ուղղել, պատասխաններ պարտադրել եկեղեցադավներից։
Ձեզ հրում էին, վատաբանում, բայց դուք մնում էիք ձեր մասնագիտական բարձրության վրա։
Ապրեք դուք եւ շնորհակալություն ձեր դժվար , բայց՝ պատվաբեր աշխատանքի համար»։
