Լուրեր

Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե ՌԴ-ին մեղադրում եք ՀՀ-ի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ․ Շարմազանով

22.12.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Սրանք լրիվ փորձանք են…
Առավոտից երեկո նիկոլական պդոպագանդան ու քպ-ականները մեղադրում են ՌԴ-ին ՀՀ-ի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ,բայց Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում շնոհակալություն  է հայտնում Պուտինին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ «խաղաղության գործընթացին օժանդակելու համար»։
Ո՞վ ձեզ քննադատում է,«ռուսի շպիոն» եք անվանում,հիմա գնացել եք Ռուսաստան ջան-ջիգյար եք անու՞մ։
 
Եթե  ՌԴ-ն օժանդակում է «խաղաղության գործընթացին»,ինչու՞ եք հակառուսական հիստերիան խոդի տվել էս մի քանի ամիս է…
Ո՞վ ՌԴ-ում հանդիպումներ էր ունենում,sms -ով Արեւմուտքին բողոքում էիք,թե տեսեք-տեսեք ,ընդդիմադիրները ռուսների հետ մոտ են։
Այո,մենք գտնում ենք,որ հայ-ռուսական դաշինքը բխում է ՀՀ պետական շահերից ու այդ պատճառով էլ զարգացնում  ենք մեր կուսակցական կապերը «Միասնական Ռուսաստան»-ի հետ։
 
Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե ՌԴ-ին մեղադրում եք ՀՀ-ի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ։
Ինքնիշխանություն եմ  է  ասել…»։

← Վերադառնալ ցուցակին