Լուրեր
Նիկոլն այդքան հարված չի հասցնում Հայ Առաքելական Եկեղեցուն որքան ներհասարակական հարաբերություններին․ Աբրահամյան
23.12.2025
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլն այդքան հարված չի հասցնում Հայ Առաքելական Եկեղեցուն որքան ներհասարակական հարաբերություններին:
Ճիշտ է` ինտենսիվության առումով, ողջ զինանոցն ուղղվում է Մայր Աթոռին, սակայն Եկեղեցու բնական իմունիտետն ու հանրային վստահության բարձր աստիճանը որոշակիորեն մեղմում են դրանց վտանգավորությունը:
Լրիվ հակառակն է ներհանրային հարաբերություններում: Փաշինյանը մի մեծ հարված դեռ 2018-ին է երկրին հասցրել` թունավորել հանրային մթնոլորտը և թշնամության մեծ չափաքանակ ներարկել:
Այս պրոցեսը վերջին 7-8 տարիներին տարբեր դոզաներով ներարկվել է և ներկայումս Մայր Աթոռի դեմ թշնամական արշավանքի շրջանակներում իշխանությունը էականորեն մեծացնում է հանրություն իջեցվող թշնամության և ատելության չափաբաժինը:
Փաստերը հստակ ցույց են տալիս, որ Նիկոլը պետության դեմ 2 կրակոց է արձակվում` Մայր Աթոռի և հասարակության տարբեր շերտերի, այդ թվում` իր կողմնակիցների, իսկ դրանք հավաքական առումով լուրջ խնդիր են առաջացնում պետության դիմակայության հարցում»:
