Լուրեր
Ազատություն Դավիթ Իշխանյանին և ադրբեջանական բանտերում գտնվող բոլոր հայերին. Աբրահամյան
27.12.2025
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ողջ օրվա ընթացքում մտքիս Դավիթ Իշխանյանն էր: Արցախում ծառայությանս տարիներին ջերմ, մտերմիկ հարաբերություններ ենք ունեցել: Շատ հաճախ էինք զրույցում, քննարկում այս կամ այն իրավիճակը:
Մարդկային լավ տեսակ է, չափազանց ազնիվ, սկզբունքային, գաղափարի իսկական մարտիկ:
Թեպետ հիմա բարդ իրավիճակում է` Բաքվի բանտում, բայց նույնիսկ ադրբեջանական խեղաթյուրված, ֆիլտրված տեղեկատվական հոսքերն էլ բավարար են` տեսնելու իմ իմացած Դավիթ Իշխանյանին:
Ծնունդդ շնորհավոր ընկեր Դավիթ:
Ազատություն Դավիթ Իշխանյանին և ադրբեջանական բանտերում գտնվող բոլոր հայերին»:
