Լուրեր

Շնորհավոր նոր թրքահամեմված եւ կզած տարի․ Եսայան

27.12.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Հիշու՞մ եք, Էրդողանը   օրեր առաջ  ասել էր, թե  մինչեւ տարեվերջ Թուրքիան խաղաղության ճանապարհին մի քանի «խորհրդանշական քայլեր» կանի Հայաստանի ուղղությամբ։
 
Թուրքական մի պարբերական գրել է, թե նիկոլը  Թուրքիային  99 տարով  տվել է  հնարավորություն  լիուլի շահագործել Արաքս գետը, ջրերը եւ  Թուրքիան արդեն պատրաստ է մի քանի կայաններ կառուցել Արաքսի վրա։
 
Դե, ըստ տվյալ պարբերականի, խոսքը նաեւ Արարատը որպես խորհրդանիշ հայերի եւ ամեն հայկականի վրայից ջնջելն է։ 
 
Շնորհավոր նոր թրքահամեմված եւ կզած տարի․Պարտվելը ՝պարտվել, բայց էսքան   ճորտ լինել եւ  հպատակ երեւի ոչ մի երկրի ղեկավարի չի «հաջողվել», ադրբեջանն էլ 30 տարի առաջ էր պարտվել, բայց իրեն ո՞նց պահեց, ձեր սխալներից չեք սովորում, գոնե թշնամուց սովորեք․․Սրանք ոչ հաղթել կարողացան, ոչ էլ արժանապատիվ պարտվել»։

← Վերադառնալ ցուցակին