Լուրեր

Այսօր հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկի` Գարեգին Նժդեհի 140-ամյակն է․ Աբրահամյան

01.01.2026

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Այսօր հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկի` Գարեգին Նժդեհի 140-ամյակն է:

Մարդ, ում կյանքն ու գործունեությունը հիմնված էր հայի տեսակի պաշտպանության, ազգային արժանապատվությունը բարձր պահելու և պայքարի ջահը մշտապես վառ պահելուն:
Մարդ, ում համար հողն անսակարկելի արժեք էր, իսկ հայրենիքը` պաշտամունքի գաղափար:
Փառք ու պատիվ Հայրենիքն ամեն ինչից վեր դասող և դրա համար առավելագույնն արած Նժդեհին ու մեր հայրենիքի բոլոր նվիրյալներին»:

← Վերադառնալ ցուցակին