Լուրեր

«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին. Աբրահամյան

03.01.2026

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

« «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին:
 
Իշխանությունների ապօրինությունների շղթան չի շրջանցել նաև Խաչիկ Գալստյանին, ով այս պահին կալանավորված է բացառապես քաղաքական, կուսակցական ակտիվ գործունեության համար:
 
Գալստյանը խնդրեց իր անունից շնորհավորել բոլորի ամանորն ու Սուրբ Ծնունդը, վստահեցնելով, որ իշխանության անօրինական գործողություններ մեր քաղաքացիներին իրենց արդար պայքարից ու պահանջներից հետ չեն կանգնեցնի»:

← Վերադառնալ ցուցակին