Լուրեր

Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում․ Շարմազանով

10.01.2026

 ՀՀԿ  ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Փաստերի հիշեցում…
 
Ուղիղ  երեք տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին հայերին»։
 
Ակնհայտ է,որ Սերժ Սարգսյան-Էդվարդ Նալբանդյան տանդեմը հասել էր նրան,որ ոչ միայն Շուշին,Հադրութը,Ասկերանն ու Մարտակերտը,Մարտունին ,Ճարտարն ու Ստեփանակերտն էին մնալու հայերին,այլ նույնիսկ Լաչինն ու Քելբաջարը։
Այս ամ՚ենը հրապարակային արձանագրել է նույնիսկ Ադրբեջանի ղեկավարը։
Սա է եղել հայանպաստ բանակցությունը ,ոչ թե նիկոլիզմի բանակցածը՝ կատարել Ադրբեջանի պահանջները։
 
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության  չեն հասնում»։

← Վերադառնալ ցուցակին