Լուրեր
Կրթությունը՝ «դպրոցաշինության» ցուցադրական ծրագրերի քողի տակ, փաստացիորեն քայքայվում է․ Սարոյան
10.01.2026
ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պատկերացնո՞ւմ եք՝ այսօր Հայաստանի իշխանությունները, թողնելով կենսական խնդիրների լուծումը, հետևողականորեն զբաղված են Եկեղեցու քանդմամբ։
Կրթությունը՝ «դպրոցաշինության» ցուցադրական ծրագրերի քողի տակ, փաստացիորեն քայքայվում է։ Գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը աճ չեն արձանագրում։ Անվտանգությունը «փսևդո խաղաղության» անվան տակ դարձել է առավել փխրուն, քան երբևէ։ Թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրանում, իսկ պետական պարտքը երկրաչափական պրոգրեսիայով շարունակում է աճել։
Եվ այս ամենի պայմաններում իշխանության առաջնահերթությունը ոչ թե այս խնդիրների լուծումն է, այլ Եկեղեցու դեմ պայքարը։
Երբ երկիրը խնդիրներով խեղդվում է, իսկ իշխանությունն ամուլ է, ապա նրանք թիրախ են դարձնում արժեքները և այն ինստիտուտը, որը դարերով եղել է ազգային ինքնության հենասյուն»:
