Լուրեր
Այսօր,հունվարի 14-ին, Ցեղակրոնի օրն է․ Շարմազանով
14.01.2026
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր,հունվարի 14-ին, Ցեղակրոնի օրն է։
Այն ոչ նոր կուսակցություն էր,ոչ էլ ՝ կրոն։
Ցեղակրոն շարժումը նախ և առաջ Ուխտ է։
Այն,ինչպես Մամիկոնյան ուխտը ծառայելու է Ազգի ու Հայրենիքի հավիտենականությանը։
Ցեղակրոն շարժման նպատակը ազգիս բարոյական վերանորոգումն էր։
Ինչպես 1930 -ականներին ,այնպես էլ այսօր,մեր հասարակության մեջ արդիական են թե Ցեղակրոնություն եւ թե Տարոնականություն ուսմունքները։
Միայն ազգային հոգևոր վերանորոգմամբ ու սեփական պատմության իրական արժեքների վերապրելու ճանապարհով մենք կարող ենք հասնել ազգային,միասնական ու անպարտելի Հայոց Անկախ Պետականության կառուցմանը։
Միայն օտարամոլ, տգետ ու պարտվողական «հայն» է կարող պարսավել Նժդեհի ուսմունքը։
Հ.Գ. Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ,կործանվում՝ դրա պակասի պատճառով։
Գ.Նժդեհ»։
