Լուրեր

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի իշխող ռեժիմի կողմից քաղաքական հետապնդումների ենթարկվող Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին և Խաչիկ Գալստյանին․ Աբրահամյան

15.01.2026

 ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
« «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի իշխող ռեժիմի կողմից քաղաքական հետապնդումների ենթարկվող Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին և Խաչիկ Գալստյանին:
Ցավոք, փակ է այցելությունը ՀՀԿ Էջմիածնի շրջանային կազմակերպության ղեկավար Մովսես Քարտաշյանի մասով:
 
4-ի դեպքում էլ իշխանությունն ապօրինությունների տրցակ ունի, սակայն իրավիճակի լրջության տեսանկյունից Նարեկ Սամսոնյանի թեման առանձնանում է նրանով, որ վերջինս արդեն 7 օր է` հացադուլի մեջ է և նրա առողջական վիճակն աստիճանաբար վատթարանում է:
 
Ստեղծված իրավիճակում կարծում եմ, որ հասարակական-քաղաքական շրջանակների առաջնային դերը ոչ այնքան Նարեկին հացադուլից դուրս գալու կոչ անելն է, որքան ջանքեր գործադրելը, որպեսզի վերջինիս արդարացի պահանջները կատարվեն, ինչն էլ ավտոմատ նրան դուրս կբերի հացադուլի ռեժիմից:
Ասածս հեշտ գործ չէ, սակայն Նարեկի հետ շփումներից հետո ճանապարհն այդպես եմ տեսնում:
 
Նարեկին` ուժ և ամուր նյարդեր, իսկ ընտանիքին` համբերություն` այս ծանր փորձությունը հնարավորինս շուտ հաղթահարելու համար:
Ազատությո՛ւն Նարեկին, Վազգենին, Խաչիկին, Մովսեսին և բոլոր քաղբանտարկյալներին»:

← Վերադառնալ ցուցակին