Լուրեր

«ՄԻՊ»-ը, իհարկե, Նարեկի 11 օրվա չկերած ուտելիքի կարիքը չունի․ Խաչատրյան

19.01.2026

 ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Իշխանական «լափամանի» կանոնավոր հաճախորդ դարձած եւ այդ պատճառով մասնագիտական, սահմանադրական եւ մարդկային պարտավորություններն ուրացած «ՄԻՊ»-ը, իհարկե, Նարեկի 11 օրվա չկերած ուտելիքի կարիքը չունի։ 
Նա «չաղ ու բախտավոր» է իր պաշտոնում, անտարբերության մատնելով երկրում մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների համակարգային, կոպտագույն եւ լայնածավալ խախտումները։ 
 
Նարեկի ապօրինի ազատազրկման, նրա առողջական վիճակի վատթարացման եւ դրա հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկած է ոչ միայն անձամբ Նիկոլի, այլեւ նրա կամայականությունները սպասարկող ողջ շղթայի մասնակիցների վրա, ներառյալ «գերազանցիկ» ՄԻՊ-ի, ով ավելի լավ է ծույլիկ լիներ, բայց մարդ մնար»։
 
Հնարավոր է սա տեքստ նկարն է 

← Վերադառնալ ցուցակին