Լուրեր
Միքայել Սրբազանը խղճի բանտարկյալ է․ Աբրահամյան
21.01.2026
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հիվանդանոցում հանդիպեցի իշխանության անօրինականությունների հետևանքով ազատազրկված և վերջերս վիրահատված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ:
Վերջինս, իր բնավորությանը համահունչ, գրեթե չի խոսում առողջությանն ու, առհասարակ, սեփական եսին վերաբերող թեմաներից կամ դրանք շրջանցում է, իսկ նրա մտահոգությունն ու ասելիքը վերաբերում է երկրում ստեղծված ծանր իրավիճակին և ապագային:
Միքայել Սրբազանը խղճի բանտարկյալ է, ով այս իշխանությունների բռնաճնշումների և Մայր Աթոռի դեմ ավերիչ արշավանքների հետևանքով ազատությունից զրկվել է և շարունակական ապօրինի հետապնդումների տակ է»:
