Լուրեր
Ալիևն ու Վահագն Խաչատուրյանը Դավոսում նման էին տեր ու ծառայի. Շարմազանով
21.01.2026
Տեր ու ծառայի հարաբերությունները լինում են հենց այնպես, ինչպես Դավոսում Իլհամ Ալիևինն ու Վահագն Խաչատուրյանինն էին: 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ ընգծելով, որ տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է՝ ներկայիս իշխանությունը ՀՀ-ն տանում է թրքացման:
«Ինչ սոուսի տակ ուզում եք՝ դրեք, որակում չեմ ուզում տալ, բայց թուրքական աշխարհի ու ՀՀ ռեժիմի հարաբերությունները վաղուց են տիրոջ ու ծառայի նման: Զարմանալ պետք չի, Փաշինյանը ՀՀ-ն տանում է դեպի «Արևմտյան» ադրբեջանացման»:
Էդուարդ Շարմազանովը նկատեց նաև, որ զարմանալի կլիներ, եթե Վահագն Խաչատուրյանը, Ալիևի հետ նույն հարթակին նստած, խոսեր Արցախից, ՀՀ տարածքների դեօկուպացիայից կամ Բաքվի գերիների անհապաղ ազատումից:
«Մարդիկ չեն էլ թաքցնում, 2021-ի ընտրություններից առաջ ժողովրդին խաբեցին՝ խոստանալով Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա, ասացին՝ Արցախը հետ ենք բերելու, ինքնորոշման իրավունք և այլն, հիմա բացահայտ ադրբեջանաթուրքական ծրագրերն են իրականացնում»:
Ըստ ԱԺ նախկին փոխնախագահի՝ վերջին 200 տարում ՀՀ-ն մեծ ընտրություն չի ունեցել՝ «կամ ՌԴ-ի դաշնակիցն ես, կամ Թուրքիայի կամակատարը»:
«Հիմա էս մարդիկ վերջինն են ընտրել, Էրդողանի գիրքը կրծիքն դնողից ի՞նչ եք սպասում, մի գիրք, որի տեսության համաձայն ՀՀ-ն գոյություն չպիտի ունենա»։
Հիշեցնենք՝ Խաչատուրյանը Դավոսում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով քննարկման ժամանակ շնորհակալություն հայտնեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այն քաղաքական կամքի համար, որը դրսևորվել է։
Հասմիկ Կիրակոսյան
24news.am
