Լուրեր

«Աշխարհը ցուրտ է եւ խաբուսիկ է»․Եսայան

26.01.2026

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
« «Աշխարհը ցուրտ է եւ խաբուսիկ է»
 
Գուցե հիշողներ կան, թե էս նախադասությունը ո՞րտեղից է , ես չեմ հիշում, բայց՝ պատկերը շատ այսօրվա է։ դրսում՝ մշուշ, մառախուղ, ներսում՝ նույն մառախուղը, բայց՝ ավելի խիտ։ Կասեք  դե, նորմալ է, ձմեռը քաղաքական գործընթացների համար հեչ հարմար ժամանակ չէ,  հատկապես, երբ ձյունոտ է, մառախլապատ եւ լիքը մինուսներով։ Բայց, էս նույն ձմեռը չի խանգարում օրվա  կառավարիչներին իրենց օրակարգը առաջ տանել,  բենդավորվել ու բրենդավորվել, նաեւ՝  լկտի հռհռալ, ծաղրել եւ, արդեն՝ ոչ միայն ԱԺ դահլիճում նստած մեր  ընկեր ընդդիմադիներին, այլեւ՝ լկտիության գերադրական աստճանի հասնելով, ծաղրել կենսաթոշակառուներին,  հասարակության անապահով  խավին, անտուն, վարձով ապրող արցախցիներին։ Ձյունսառույցը այս օրերին  բազմաթիվ քաղաքացիների ոտք ու ձեռք կոտրեց, եւ,  իրեն սառույցի տեղ դրած  բենդավորվածը չի էլ   նեղվում հայտարարել, որ  կշարունակի ոտքեր կկոտրել, այս դեպքում, քաղաքական հակառակորդների ոտքերը, ովքեր ճիշտ հարցեր են հնչեցնում եւ նեղում։ 
 
Մի մառոզ-տղա, մի ահուսարսափ  եւ սա շուտով իր բենդով  հերթական անգամ իր նվագի տակ կպարեցնի բոլոր նրանց, որ  էս ամեն ինչից հետո անգամ չհասկացան, չուզեցին հասկանալ, որ էս երկիրը  արդեն ութերորդ տարին է սովորական երկիր չէ, չհասկացան, որ աշխարհն էլ առաջվա  չիզզզ-ժպիտով դեմոկրատն ու    մարդու իրավունքների պաշտպանը չի։ Կհարցնենք՝ իսկ ի՞նչ անեն, /ինչ անենք/ յոթը եւ ավելի տարի պայքարեցինք, տուն չգնացինք, ծեծվեցինք, կռվեցինք, բանտերը լցրեցինք։Ճիշտ հարց է եւ  տեղին։
 
Բայց եւ   սա ընդունելը չի մխիթարում։ Պետք է, պարտավոր ենք  էլի փորձել, կրկին փորձել, անընդհատ փորձել։ Տղերքը բանտերում են, անգամ բանտերրից են Նարեկը, Սրբազանները, մյուս քաղբանտարկյալները մեզ  ոգեւորում,  սթափության կոչ են անում։ Իսկ   մենք, էս մշուշի մեջ, էս մառախլապատ  իրականության մեջ՝ եւ բնական եւ քաղաքական, դեռ խարխափում ենք։ 
Բայց, մի հուսահատվեք, ես գոնե հրաշքների դեռ հավատում եմ․․․»։

← Վերադառնալ ցուցակին