Լուրեր
Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, ինչպես հաճախ, ընտրել են լռության ու անգործության ուղին․ Խաչատրյան
26.01.2026
ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ոսկետափում իշխանությանը մոտ կանգնած անձինք բացահայտ ճնշում են գործադրել Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ՝ պահանջելով նրան հեռանալ եկեղեցուց և սպառնալով փոխել մուտքի բանալիները։ Գործողությունը փաստացի ուղղված է եկեղեցու բռնի զավթմանը։
Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, ինչպես հաճախ, ընտրել են լռության ու անգործության ուղին՝ դրանով իսկ հովանավորելով ապօրինությունները և կատարելով քաղաքական վերադասի կամքը։
Ստեղծված իրավիճակը պայմանավորված է քահանայի՝ իր նկատմամբ գործադրվող ճնշումները հանրայնացնելու և պարտադրվող գործընթացներին «ոչ» ասելու հանգամանքով»։
