Լուրեր

Իշխանությունների եկեղեցաքանդ գործերի մեջ ուզում են ներքաշել նաև գնդերեցներին․ Սարոյան

26.01.2026

 ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն  Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Իշխանությունների եկեղեցաքանդ գործերի մեջ ուզում են ներքաշել նաև գնդերեցներին, սակայն բանակի հոգևորականներն ավելի ամուր են չեն ներքաշվում այդ կեղտոտ խաղերի մեջ:
 
Մամուլից տեղեկացա, որ արհեստական խոչընդոտներ են ստեղծել գնդերեցների և  Վեհափառ Հայրապետի հետ հանդիպման շուրջ, ճնշումներ են գործադրել «պետական ծառայության դիսցիպլինա» անվան տակ և այլն: 
Կարծեմ՝ ՀՀ ՊՆ-ն պատասխանատու է բանակի մարտունակության ու Հայաստանի անվտանգության ապահովման համար, ոչ թե եկեղեցաքանդ գործունեությամբ զբաղվելու և գնդերեցների վրա վարչական լծակներ գործադրելու։
Երբ ՊՆ-ն շեղվում է իր հիմնական առաքելությունից, տուժում է ոչ թե Եկեղեցին, այլ պետության անվտանգությունը։ Մնացածը` արդեն հետևանք է։
 
Իսկ մինչ Հայոց ՊՆ-ում գնդերեցների դեմ ճնշում ու լարվածություն են սերմանում, այլ երկրներում զբաղված են զինվելով, բանակ կառուցելով ու անվտանգություն ամրապնդելով։ Մասնավորապես Թուրքիայի, Ադրբեջանի ՊՆ-ներում, Վրաստանի ու Իրանի ՊՆ-ներում ակտիվությունը ուղղված է սպառազինության, բանակի մարտունակության բարձրացման ու մոբիլության կատարելագործման վրա»:

← Վերադառնալ ցուցակին