Լուրեր
Այս պայմաններում իշխանության կողմից զանգվածային զվարճանքի կազմակերպումը դասական մանիպուլյատիվ մեխանիզմ է․ Հավասափյան
31.01.2026
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նախօրեին Փաշինյանի կողմից կազմակերպված «դիսկոտեկը» պարզապես ճաշակի կամ էսթետիկայի հարց չէ, այլ դա քաղաքական ակտ է, որն ամբողջությամբ տեղավորվում է «խրախճանք ժանտախտի ժամանակ» պատմական օրինաչափության մեջ։ Այն տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ տարածաշրջանը գտնվում է ռազմաքաղաքական վերադասավորումների փուլում, իսկ Հայաստանը փաստացի սուբյեկտայնության կորստի և անվտանգության համակարգային ճգնաժամի մեջ։
Այս պայմաններում իշխանության կողմից զանգվածային զվարճանքի կազմակերպումը դասական մանիպուլյատիվ մեխանիզմ է՝ իրական վտանգը անիմաստ «շուխուրով» խլացնելու փորձ։ Սա մի քաղաքական օրգիա էր, որտեղ պետական պատասխանատվությունը միաձուլվել էր շոուի մեջ։
Շեշտեմ, որ այստեղ ևս ակնհայտ էր պատմական զուգահեռները՝ ուշ Հռոմ (հաց և տեսարան), Վայմարյան Գերմանիայի վերջին տարիների վակխանալիաները, հեղափոխության նախօրեին Վերսալյան արքունիքի խրախճանքները՝ անբարո վարքագիծը։ Ամեն դեպքում նույն օրինաչափությունն է գործում․ նշված դեպքերում էլ իշխանությունը այլևս չուներ բովանդակություն և ասելիք, և ստիպված հասրակությանը զբաղեցնելու նպատակով դիմում է տարբեր տիպի հանդիսությունների։
Ավելին ասեմ՝ տեղի ուենցախ «դիսկոտեկ»-օրգիան իշխանության ուժի դրսևորում չէր, այլ՝ նրա սնանկության բացահայտում, ևպատմությունը ցույց է տալիս՝ նման խրախճանքները ոչ թե փրկում պետությունները, այլ արագացնում անկումը»։
