Լուրեր

Նիկոլական իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու դեմ ուղղված ասպատակությունները շարունակվում են․ Խաչատրյան

01.02.2026

 ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Նիկոլական իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու դեմ ուղղված  ասպատակությունները շարունակվում են։ Փաստացի, այս պահին 4 եպիսկոպոս կալանավորված է, ևս 6 եպիսկոպոսի նկատմամբ էլ «հարուցվեցին» քրեական գործեր։
Այն, որ այս իշխանությունները վաղուց են հեռացել պետությունից, իրավականությունից և սահմանադրական կարգից, այլևս ընդհանրապես քննարկման ենթակա չէ։
 
Իշխանությունների կողմից եկեղեցու ներքին կյանքին ուղղակի միջամտությունները, հոգևորականների նկատմամբ հետապնդումներն ու ճնշումների խորացումն ունենալու են շարունակական, համակարգված բնույթ և չեն դադարելու, քանի դեռ այս վտանգավոր քաղաքական գիծը չի բախվել հանրային հստակ, սկզբունքային դիմադրության։
 
Հակառակ դեպքում այս իշխանությունն իր ճանապարհին կսրբի ու կտանի ամեն ինչ, քանի որ չունի ո՛չ սրբության զգացում, ո՛չ արժեքային սահմաններ, ո՛չ էլ ներքին արգելակներ՝ կանգ առնելու համար»։

← Վերադառնալ ցուցակին