Լուրեր

Ուզու՞մ եք իմանալ, թե ինչ է պակասում հավաքական ընդդիմությանը․ Աշոտյան

03.02.2026

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Այս ուշ ժամին ուզու՞մ եք իմանալ, թե ինչ է պակասում հավաքական ընդդիմությանը։ 
Որպես մարդ, ով 2018-ի գարնանից ընդդիմադիր է, ում կուսակցությունը 2018-ից ընդդիմություն է, ով իր քաղաքական գործունեության համար 26 ամիս ազատազրկված է եղել՝ ասեմ։
ԱԶՆՎՈՒԹՅՈՒ’Ն: 
Միմյանց հանդեպ։
 
Ժողովրդի հետ շփվելիս։ 
Եվ մեր ներսում։
Փաշինյանի կեղծիքների եւ ստերի փուչիկը հնարավոր է վերջնական պայթեցնել միայն բացարձակ եւ բացառիկ ազնվությամբ։
Եվ վայ մեզ/ձեզ/բոլորին, եթե տեխնոլիգիաների եւ PR-ի մեջ կորցրեցինք այս ամենակարեւորը…»։ 

← Վերադառնալ ցուցակին