Լուրեր

Ֆեյքային «ինստիտուտի» մասին․ Եսայան

03.02.2026

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ֆեյքային «ինստիտուտի» մասին
 
Այս իշխանությունը առայժմ հաջողությամբ քանդում է  մեր երկրում տարիների ընթացքում ստեղծված, կայացած,  հաջողությունների հասած բոլոր ինստիտուտները, բոլոր համակարգերը՝ բանակից, կրթական համակարգերից, դպրոցներից, առողջապահականից, սոցիալականից սկսած։   Եւ,   իր այս քանդիչ գործողությունները ներկայացնում է որպես «բարեփոխումներ»։ Սա տեսանելի է արդեն ութ տարի։ Սակայն, կա մի «ինստիտուտ» ,այն քչերից, որ հենց իրենք են «ստեղծել» ներմուծել մեր հասարակություն, սոցցանցներ, լրագրության որոշ  «մարմիններ», եւ դա  շատ «արդյունավետ» սրանք աշխատեցնում են ու  զարգացնում։Եւ դա՝ ֆեյքային ինդուստրիան է։Այո, այսօր  որոշ պոակների, ֆեյքաբուծական «հիմնարկների>»եւ խմբակների սրանք այնպիսի ջանասիրությամբ են վարձատրում , հրահանգներ տալիս եւ՝ ֆաս հրաման, որ  ամենաուժեղ բանակները կնախանձեին։Սրանց ֆեյքային գրոհներին անձամբ ծանոթ եմ եւ իմ մաշկի վրա եմ զգացել 2018-ի ապրիլի վերջերից։ Այսօր կրկին ակտիվացել են, բայց այնքան պրիմիտիվ են, որ հին տեքստերը  քոփի-փեստ արած ճպպացնում են եւ ստանում իրենց քնձռոտ կոպեկները։  
 
Գաղտնիք չէ, թե սրանք ինչ այլանդակ կոլաժներ էին անում  կին պատգամավորների  մասին,առավել ջանասիրությամբ՝ Մարգարիտ Եսայանի, ինչ այլանդակ բառամթերք էին օգտագործում։ Այս գրոհները սրանք  ավելի են ուժեղացնում ամեն նախընտրական տարի, ընտրություններից առաջ՝ հատկապես։ Հասկանում եմ, այո, ուղիղ իմաստով այս ֆեյքերի դեմ , իրենց հրահանգավորող ֆեյք իշխանիկների դեմ պայքարը չի կարող լինել դոնքիշոթյուն,  իզուր, չեղած թրով  պայքար  սրանց կեղտոտ <հողմաղացների> դեմ։ Պայքարել պետք է , եւ, կարծում եմ ընդդիմությունը  պետք է իր կռիվը մղի  ոչ միայն   նախընտրական ակնկալիքների, ցուցակներ կազմելու,  հասարակությանը արժանապատիվ երեւալու, այլեւ՝  հենց ֆեյքերին  փակելու, ջնջելու, մերժելու գործընթացում է պարտավոր հաղթել։ Որովհետեւ, ուզենք թե՝ ոչ , այդ ֆեյքերը  որոշ իմաստով նաեւ տրամադրություն են գեներացնում։ Ուստի՝ ուշադիր եղեք, հարգելի ընդդիմություններ, ոչ միայն սրանց դեմ կռվում  հաղթեք, այլեւ՝ ներեցեք, բայց՝ կասեմ՝ նաեւ ձեր  ֆեյքերին զսպեք  ձեր գործընկերների դեմ հարձակումներում։ Ձեր, մեր, բոլորիս թիրախը պետք է, եւ՝ Է այս իշխանությունը։ Ճակատամարտում պետք է հաղթել  ուղիղ եւ ազնիվ, յուրայինների դեմ խաղիկների դեպքում պարտությունը երաշխավորված է։ 
 
Անցած ութ տարիներին  ֆեյքերի գրոհները ինձ չեն ընկրկել, բայց՝ սրտխառոց առաջացրել են։Եւ, թե հիմա ինչու են  ակտիվացել, արդեն ասացի։ Մի խառնվեք իրար, ես  կրկին պատգամավոր դառնալ չեմ երազում։ Ողջ եղեք»։

← Վերադառնալ ցուցակին