Լուրեր

Վաղը ժամը 11:30-ին, ԱԺ շենքի դիմաց (Բաղրամյան փողոցի մուտք) ՀՀԿ-ն նախաձեռնում է ակցիա. Աբրահամյան

04.02.2026

 ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 
«Արցախի ներկայացուցչության դիմաց տեղակայված այս պաստառի 4 անձինք թեպետ արդեն տանն են, սակայն մեր մյուս հայրենակիցները շարունակում են ապօրինաբար պահվել Բաքվի բանտերում:
 
Վաղը ժամը 11:30-ին, ԱԺ շենքի դիմաց (Բաղրամյան փողոցի մուտք) ՀՀԿ-ն նախաձեռնում է ակցիա՝ ի պաշտպանություն հայաստանյան քաղբանտարկյալների և Բաքվի բանտերում ապօրինի պահվող մեր հայրենակիցների։
Հիշեցնեմ, որ այդ ժամին ԱԺ-ում սպասվում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի այցն ու հանդիպումները»:

← Վերադառնալ ցուցակին