Լուրեր

Թուրքերի ծրագիրը չի փոխվել․ Շարմազանով

08.02.2026

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Պանթուրքիզմի կամակատարներին  հիշեցնեմ 1918-ի Բաթումի կոնֆերանսում թուրքական պատվիրակության ղեկավար Վեհիբ փաշայի ինքնախոստովանությունը.
Դեռեւս 1918-ին Վեհիբ փաշան ասել է,որ ճակատագիրը  տանում է Թուրքիային Արեւմուտքից դեպի Արեւելք։
Այնուհետեւ նա շարունակում է.«Մենք հեռացանք Բալկաններից,հեռանում ենք նաեւ Աֆրիկայից,բայց մենք պետք է տարածվենք դեպի Արեւելք՝այնտեղ է մեր արյունը,մեր կյանքն ու մեր լեզուն»։
 
Խոսելով հայ-թուրքական հարաբերուլյունների մասին՝ Վեհիբն ասում է.«Մեր եղբայրները գտնվում են Բաքվում …Մեզ անհրաժեշտ է ճանապարհ,բայց դուք՝ հայերդ ,կանգնած եք մեր ճանապարհին։Պահանջելով Վանը՝ դուք փակում եք մեր ճանապարհը դեպի Պարսկաստան,պահանջելով Զանգեզուրն ու Նախիջեւանը՝դուք խոչընդոտում եք մեր ճանապարհը  դեպի Բաքու…Դուք պետք է մի կողմ քաշվեք ու զիջեք մեզ այդ ճանապարհը»։
 
«Судьба гонит Турцию с Запада на Восток. Мы ушли с Балкан, уходим также из Африки, но мы должны распространиться на Восток - там наша кровь, наша жизнь и наш язык. Это стихийное тяготение, наши братья находятся в Баку, Дагестане, Туркестане и Азербайджане. Нам нужна дорога туда, а вы, армяне, стоите на нашем пути. Требуя Ван, вы закрываете нам дорогу в Персию; требуя Нахиджеван и Зангезур, вы становитесь препятствием на нашем пути в долину Куры и Баку. Карс и Ахалцых закрывают наш путь в Казах и Гянджу. Вы должны отстраниться и уступить нам дорогу. Вот в чем наш спор...».
Ал. Хатисян. Возникновение и развитие Республики Армения, Афины 1930, с. 70, (на арм. яз.) цитата А. М. Погосян, Карсская область в составе России, с. 264.
 
Հ.Գ. Թուրքերի ծրագիրը չի փոխվել։Ավելին .նրանց կարծիքով հիմա այն իրականացնելու հարմար ժամանակն է,քանի որ Հայաստանում իշխում է ապազգային ու թրքահպատակ կապիտուլյանտ ռեժիմ»։

← Վերադառնալ ցուցակին