Լուրեր

Հին սերիալները նոր անունով՝ քաղաքական սիթքոմ. Եսայան

11.02.2026

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հին սերիալները նոր անունով՝ քաղաքական սիթքոմ

Էդ որ երջանիկ  ժպիտով  իրար հետեւից հաղորդում եք տալիս ձեր «հանցակից» լինելու մասին՝ ընդգրկվել եք  քպ ցուցակում,  էդ ո՞վ է «խմբագրում» ձեր  ինքնակենսագրությունը, բա գրեք, գրեք, թե քանի կուսակցության անգամ եք եղել  ձեր  նախկին  կյանքում։ 
 էդ «նախկին» բառը լրիվ ձերն ա ախր, եւ ոչ  թե  իմը կամ  շատ ընկերներինը։ Դուք՝
խղճուկ եք շատ։ 
 
 Մենք՝ ճիշտ, ուժեղ եւ ազնիվ։ 
Դուք էլ գիտեք   մա՞րդ եք, տղ՞ա եք,  քաղաքական գո՞րծիչ եք․․․
Հա, մի բան եւս՝  արդեն  ծիլերը կան,  գետնի տակից կենդանության նշույլներ են ցույց տալիս  որոշ «կարկառուն նախկիններ» մարդիկներ։Ո՞ւր էիք, բա ձեններդ չէր լսվում,   ութը տարի տազ արած ձեր   տաքուկ տեղերն էիք  հաստացնում։ Մեկ էլ , հոպ ծլում եք  իբր «հանճարեղ» մտքեր  ունեք։ Ծլում եք, վիզներդ ձգում, որ  ձեզ  տեսնեն, որ  մի բան առաջարկեն։ 
Լրիվ դեժա վյու վիճակ ա մոտս՝ արդեն  վաղուց, տարիներ շարունակ տեսել ենք, գիտենք բոլորիդ անուն առ անուն,   ձեր մերկությունն էլ ենք տեսել ու չենք գայթակղվել, ինչպես ասում էր լուսահոգի Գրիգորիչը։
Էս նախընտրական թատրոնները  էնքան  ծանոթ են, ոնց որ հայկական տափակ սերիալ, նոր բառով՝ սիթքոմ լինեն»։

← Վերադառնալ ցուցակին