Լուրեր
Քանի դեռ չեն մեխել կափարիչը․ Եսայան
18.02.2026
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քանի դեռ չեն մեխել կափարիչը
Ռուբեն Վարդանյան, Բակո Սահակյան, Լեւոն Մնացականյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Բաբայան, Արայիկ Հարությունյան, այս անունները քա՞նի անգամ եք լսել, կարդացել նրանց մասին եւ տեսել նրանց հայրենանվեր գործերը հանուն Արցախի։ Քա՞նի անգամ են նույն միջազգային, խորհրդարանական կառույցներից գնացել Արցախ, սեղմել այս մարդկանց ձեռքը, նստել, զրուցել, հայտարարություն տարածել առ այն, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անբեկանելի է, միջազգային, համամարդկային նորմ է։ Քա՞նի անգամ եք լսել, ասել, կարդացել, որ Արցախի հարցը չի կարող ուժային ճանապարհով վճռվել եւ տարածքային ամբողջականությունը կարեւոր է։ Ես, գոնե 30 տարի շարունակ հենց դա եմ լսել, գործել եմ այդպես, մարդկանց հենց դա են ասել եւ դրսինները եւ ՀՀ բոլոր իշխանությունները։ Որովհետեւ ՀՀ բոլոր իշխանությունները Արցախի հարցի կարգավորումը տարել ու տանում էին հենց այս ուղղությամբ։Եւ դա հայանպաստ էր, աշխարհի օրենքներին համահունչ եւ ճիշտ; Եւ, եթե 2018-ին մեր երկրի շուրջ չառաջանար այս չարորակ ուռուցքը, չծնվել այս չարաբաստիկ գոյացությունը, Արցախի հարցի լուծումը կլիներ եւ կլիներ այնպես ինչպես ուզում ու ինչին ձգտում էր հայ մարդը, հայ ժողովուրդը Սփյուռքում,Արցախում եւ այստեղ։
Արցախը հանձնելով, հազարավոր զոհեր տալով, ՀՀ սահմանները ադրբեջանի զորքը բերելով, այս թյուրիմացությունը հայտարարում է, թե ինքը գիտեր , որ հայ ժողովուրդը Արցախի լուծումը հենց այսպես է ուզում՝ նվիրել ադրբեջանին։
Թուհ քեզ մարդ ասողի, մանիպուլյատոր ազգադավ։
Բաքվի դատարանը արդեն մոտ 3 տարի իբր դատում էր եւ, իբր գտավ մեղավոր ու դատապարտեց ցմահ ազատազրկման վերը նշածս մարդկանց, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, Ռուբեն Վարդանյանին, ով կարող էր այսօր աշխարհի ցանկացած կետում ոտքը ոտքին գցած կյանքը վայելել, բայց եկավ Արցախ ու մնաց Արցախում, իր օգնությամբ, իր մարդկային տեսակով, իր նվիրվածությամբ։
Իսկ հիմա կրկին կարդացեք այս անունները, եւ կարդացեք, թե ո՞ր դատարանը ինչ «դատավճիռ» ․ կարդաց։
Եւ, եթե ոմանց թվում է , թե այդ <ներկայացումը>դատ էր կոնկրետ մարդկանց դեմ, դատ նրանց հայրենասիրության, Արցախը պահելու եւ շենացնելու համար, մասամբ են ճիշտ։ Իրականում այդ դատը բոլորինս է, ցմահ ազատազրկվածը ես եմ, դու ես, մեր ամբողջ ժողովուրդն է։ Թշնամին ի՝ր բանտում է մեզ դատապարել ցմահ ազատազրկման, ներսի տականքը՝ մեր իսկ տանը։
Բայց, ցանկացած ցմահ դատավճիռ ունի իր հակաթույնը եւ դա ժողովրդի հավաքական բողոքն է, հավաքական ընդվզումը։Չհամակերպվելը՝ չարին, չընկրկելը՝ չարի առաջ։
Քանի դեռ մեր վրա չեն փակել ու չեն մեխել դագաղի կափարիչը, կարող ենք, պարտավոր ենք պայքարել, եւ , եթե դա անենք միասին, իրար ձեռք բռնած, փողոցում կանգնած, կարող ենք դուրս գալ էս մահվան փոսից։
Պարտավոր ենք գնալ դեպի կյանք, եւ թող մեռելները թաղեն իրենց մեռելներին։
Մենք կյանքի համար պետք է պայքարենք։
Իսկ ճանապարհ կա, այնքան սրանց չսիրած եւ անարգած սահմանադրական ճանապարհը՝ ՝ փողոց եւ անվստահություն։Ու միայն էդ իրավիճակում կլինի ընտրություն հանուն փրկության եւ կմերժվի ու դուրս կմղվի քպն» ։
