Լուրեր

Այս պահին աճում է ռազմական գործողությունների տարածաշրջանային բռնկման, ծավալմսն և տարբեր կողմերին ներքաշման ռազմա-քաղաքական ռիսկը․ Զաքարյան

28.02.2026

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դատելով առաջին հարվածի թիրախներից և ավիացիայի անխոչնդոտ կիրառման փաստից՝ կարելի է ասել, որ Իրանի դեմ ռազմական օպերացիան պլանավորվել է ամիսներ շարունակ, իսկ հարվածի ժամկետն ընտրվել է վերջին օրերին:

Տպավորություն է, որ նույնիսկ Իրանի համար կար հանկարծակիության էլեմենտ:

Կառավարական օբյեկտներին հարվածելուն զուգահեռ, հարվածներ են հասցվում նաև Իրանի տարբեր հատվածներում տեղակայված ռազմավարական օբյեկտներին: 
Հաջորդիվ, ենթադրելի է, որ Իրանը պետք է իրացնի պրեվենտիվ և/կամ ուղիղ պատասխան հարվածների իր գործողությունները: Դրանց էֆֆեկտիվության և համարժեքության մակարդակը հետագա հետևությունների հնարավորություն կտա: 
Հակամարտության կողմերի առաջին օրվա/օրերի հարվածողական և պաշտպանական գործողությունների էֆեկտիվությունից է նաև կախված պատերազմի էսկալացիայի հետագա ընթացքը:
 
Այս պահին աճում է ռազմական գործողությունների տարածաշրջանային բռնկման, ծավալմսն և տարբեր կողմերին ներքաշման ռազմա-քաղաքական ռիսկը»:

← Վերադառնալ ցուցակին