Լուրեր

Հայաստանի նորագույն շրջանի առանցքային դեմքերից մեկի՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է․ Աբրահամյան

05.03.2026

 ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Հայաստանի նորագույն շրջանի առանցքային դեմքերից մեկի՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։
Այս օրը մի այլ պայմաններում կնշվեր, կտոնվեր և լրիվ այլ մթնոլորտ կստեղծեր, բայց, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել։
 
Սպարապետի, նրա ընկերների և, հավաքական առումով, նվիրյալների ստեղծած բանակը քանդեցին․ կառույցից հանվեց գաղափարը, հոգևորը և առաքելությունը։ Թե ինչ մնաց տակը, արդեն կարևոր էլ չէ։
 
Այս իրավիճակում լավատեսության աղբյուրն այն է, որ պայքարը հայի ներսում է, իսկ գաղափարական հայի տեսակը չի վերացել։ 
Ազգ-բանակ գաղափարը, թեև պետականորեն մերժվում է, սակայն դա հավերժական Հայաստանի մշտական ուղեկիցն է։
Բանակը վերականգնվելու է. ասածս այլընտրանք չունի»:

← Վերադառնալ ցուցակին