Լուրեր

Ցախավելի պատմությունը հիշեք․ Եսայան

05.03.2026

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Ցախավելի   պատմությունը հիշեք
 
Քաղաքական գործընթացները մեր երկրում հասել են մի հանգրվանի, երբ ինչպես ժողովուրդն է ասում <էշ նստելը մի ամոթ է, էշից իջները՝ մեկ այլ ամոթ>։ Անշուշտ,  դրական է, որ  ընդդիմադիր դաշտը ընդլայնվում է, հայտնի են դառնում ուժեր, նոր ընդդիմադիր ուժեր,  պայքարի մասին  աներկբա հայտարարողներ։ Սա միանշանակ, դրական է։ Բայց,  երբեմն ապշում եմ, երբ  նոր-նոր իրենք իրենց հրապարակ իջեցրածները մեկ էլ հավակնոտ բաներ են  ասում, օրինակ, մեկը վերջերս  ասում էր, թե իրենց ներկայացրած ծրագրից քպն հոգեխանգարմունքի մեջ է ընկել։ Սիրելիներս,   ի վերջո,   հասկացած պետք է լինեիք, որ ոչ մի ծրագիր, ոչ մի նախընտրական խոստում ոչ մեկին, առավել եւս այս դավաճաններին, այս հացագործներին ոչ մի բանի մեջ չի գցելու։ Իրենցը՝ սուտն է եւ մուրճը։  Սա ծրագրերի պայքար չէ, սա   խոստումների ընտրություն չէ։ Մարդիկ  երկու անգամ՝ 2019-ի դեկտեմբերին եւ 2021-ի հունիսին  արդեն  քպի  խոստում,  ծրագիր ընտրեցին եւ չարաչար ու դաժանաբար խաբվեցին։ 
 
Սա լինելիության, գոյատեւման  ճակատագրական ընտրություն է։ Սա կռիվ է։ Էս կռվում  հաղթել կարող եք բոլորդ միասին, եւ ոչ՝ ցաքուցրիվ։ Հաղթել կարող ենք բոլորս միասին։ Ես չեմ ասում գնանք զագս ամուսնանանք, կամ, եկեղեցի՝  պսակվենք։ Իմ ասածը  էս կռվի քաղաքական լուծումն է, բացառապես իրավական, սահմանադրական, քաղաքական լուծումը՝ միասին նույն թիրախին խփելը։ Իսկ դրա լուծումը երեկ ՀՀԿ ԳՄ-ն  հերթական անգամ հիշեցրեց, առաջարկեց, կոչ ուղղեց <բոլոր ընդդիմադիր ուժերին, քաղաքացիական հասարակությանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ վեր կանգնել կուսակցական և խմբային նեղ շահերից և միավորվել իմպիչմենտի սահմանադրական գործիքակազմի շուրջ>։ Հիմա,  ի՞նչն է խանգարում գնալ էս ճանապարհով, մանավանդ՝ խոսքը ոչ թե պարի հրավերի, այլ՝ երկիրն ազատագրելու  սահմանադրական հնարավորության մասին է»։

← Վերադառնալ ցուցակին