Լուրեր

Իշխանությունը օրակարգ պահելու համար սուջուխ էլ կուտի, պեռաշկի էլ․ Աբրահամյան

16.03.2026

  ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Իշխանությունը օրակարգ պահելու համար սուջուխ էլ կուտի, պեռաշկի էլ․ պետք լինի՝ ճաշն իրար գլխին կլցնեն, կհրեն իրար, ցեխն էլ կգցեն։ Վերջինը՝ նաև բառի քաղաքական իմաստով։
 
Բայց փաստ է, որ ամոթանքի, ծաղրի, իսկ որոշների՝ հիացմունքի դրսևորման պայմաններում իշխանությունը շարունակում է օրակարգն «ատամներով պահել»։
Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը։
Ի դեպ, այլընտրանքի սկզբունքը պետք է դառնա ոչ թե անցյալի տարբեր դրվագների հիշեցումները, այլ հանրությանը նոր առաջարկի ձևակերպումը։
 
Անցյալի դրվագները պետք են արժեհամակարգը մաքուր պահելու, նոր սերունդը դաստիարակելու, դասեր քաղելու համար, բայց քաղաքական իրողությունները զուգահեռ այլ պահանջներ են ձևավորում, որոնցից փախչել կամ դրանք շրջանցել պարզապես չի ստացվի»։

← Վերադառնալ ցուցակին