Լուրեր

Նույնացնել ՔՊ-ի ու ՀՀ-ի շահը՝ ախմախություն է․ Շարմազանով

17.03.2026

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Լինի Մոսկվայում,թե՝ Բրյուսսելում   ,ես պաշտպանել ու պաշտպանելու  եմ բացառապես ՀՀ պետական շահը,որից նիկոլականները հեռու են։
ՀՀԿ պատվիրակությունը ՌԴ Հանրային պալատում մասնակցել է հայ-ռուսական հարաբերություններին նվիրված միջոցառմանը։
Ծավալուն ելույթով հանդես եմ եկել  ,որտեղ բարձրաձայնել եմ հայ-ռուսական հարաբերությունների արդի մտահոգիչ իրավիճակի,ՀՀ անվտանգային սպառնալիքների,Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի,արցախահայերի բռնազավթման ու Բաքվում պահվող հայ ռազմագերիների ճակատագրի վերաբերյալ։
Խոսել եմ բաց առկա խնդիրներից։
Խոսել եմ ՀՀ-ին սպառնացող մարտահրավերներից։
Մատնանշել  նաեւ ռուսական կողմի թերացումների մասին։
Բայց արի ու տես,որոշ քպ-ականներ անամոթաբար ելույթիս մեջ տեսել են «ՀՀ-ի դեմ մատնագրեր»։
 
Ուրեմն ուշադիր լսեք,ՀՀ-ի դեմ գործել ու գործում եք դուք՝ տանելով ՀՀ-ն վիլայեթացման։
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել եք դուք։
Հայ- ռուսական երբեմնի հայանպաստ օրակարգը քանդել եք դուք։
Անկախության հռչակագրի դեմ գործում եք դուք։
Մնում էր Հայաստանն ադրբեջանացման տանող խմբակն ինձ պետական մտածողության դասեր տար։
Դուք ՀՀ-ի հետ ի՞նչ կապ ունեք։
Նույնացնել ՔՊ-ի ու ՀՀ-ի շահը՝ ախմախություն է։
Ու վերջում.իմ ելույթը վատ են տարել ՌԴ- ում բնակվող որոշ ադրբեջանամետ շրջանակներ ու որոշ քպ-ականներ։
Իսկ ես գտնում եմ ,որ հայ-ռուսական իրական ու փոխշահավետ դաշնակցությունը բխում է ՀՀ պետական շահից,որից դուք շատ հեռու եք»։

← Վերադառնալ ցուցակին