Լուրեր
Պարտավոր ենք լինել ազատ․ Եսայան
18.03.2026
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պարտավոր ենք լինել ազատ
Մեր երկրում, էս երկրում սահմանադրական կարգը տապալվել է 2018-ին եւ մինչ այսօր շարունակվում է այդ տապալումը։ Իշխանությունը զավթածն ինքը, սահմանադրական կարգը գցել է ոտքի տակ եւ կոխկրտում է։ Ու, զավեշտ՝ այդ «իշխանությունը» իրեն բռնապետական իրավունք է վերապահում քաղաքացիների, բլոգերների, քաղաքական գործիչների, լրագրողների, հիմա էլ՝ ամենաբարձր ռեյտինգ ունեցող լրատվամիջոցներից «Հրապարակ» -ի խմբագրին մեղադրել իբր սահմանադրական կարգի տապալման փորձի համար։ Արմինեին վախեցնելն անօգուտ գործ է, բայց, այ, որ էս թյուրիմացությունը վախեցած է, չկասկածեք։
«Հրապարակ» -ի եւ Արմինե Օհանյանի կողքին եմ եւ սոցցանցային եւ՝ ցանկացած հարթությունում։
Սթափ եւ ադեկվատ մարդիկ պարտավոր են լինել Արմինե Օհանյանի կողքին եւ պաշտպանել ազատ խոսքի, ազատ մտքի, ազատ մարդու իրավունքը։ Այդով մենք մեզ ենք պաշտպանելու, մեր հասարակության եւ ժողովրդի ազատ ապրելու իրավունքը։ Եւ դա պետք է անել ոչ թե զուտ ստատուսների եւ հայտարարությունների/դա եւս կարեւոր է/ այլ՝ ռեալ, կոնկրետ հողի վրա։ Չեմ էլ ուզում հարցնել՝ հարգելի ընդդիմադիրներ, իսկ ցուցակագրումից ի՞նչ կա։ Սթափվենք։
Մենք պարտավոր ենք այս ամենի դեմն առնել»։
