Լուրեր
Ինչ չի կարելի․ Եսայան
20.03.2026
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինչ չի կարելի
Շատ տարօրինակ բան պետք է ասեմ, երանի մի հրաշք լիներ եւ մենք, բոլորս, ՀՀ բոլոր քաղաքացիներս մի գիշերվա մեջ մեկ ընդհանուր երազ տեսնեինք այն մասին, թե ինչ կլինի 3 ամիս հետո, եթե հանկարծ քպն վերընտրվի։
Դե փակեք աչքերդ ու տեսեք այդ իրական երազը։ Տեսնենք մեր վաղվա օրը՝ երկիրը լիքը ադրբեջանցի, կառավարությունում ադրբեջանցիներ, ԱԺ-ում յան ազգանվամբ ադրբեջանցիներ, տների գլխին ադրբեջանական ու թուրքական դրոշներ, հայկական դպրոց-մանկապարտեզների փակում եւ ադրբեջանականների բացում, եկեղցիների կողքին կամ փոխարեն՝ մզկիթներ, փողոցներում նամազներ, մոլլայի ձայն, օրը ցերեկով հայերին ծաղրել, ծիծաղել, եւ մեծ, շատ մեծ արտագաղթ։ 300 հազարը արդեն եկել են, ալիեւը ավտոյով է եկել, երկրի անունը արեւմտյան ադրբեջան է, չշարունակեմ։
Երբ արթնանաք,ավելի ճիշտ՝ եթե արթնանանք, գուցե սթափվենք, գուցե այդ համազգային երազից հետո վերջապես խելքի գանք եւ հասկանանք՝ չի կարելի էսքան փնթի լինել, սեփական ապագայի, սեփական երկրի, սեփական երեխայի ապագայի առաջ, չի կարելի էսքան հիմարավարի կուլ տալ դրա նետած էշությունները եւ ծամել դախ փիփերթը, չի կարելի միայն նստել ու գրել, նստել ու սպասել։
ՉԻ ԿԱՐԵԼԻ։
Արթնացումը պարտադիր է։ Չի կարելի սպիտակ ձեռնոցներով զբաղվել իրական քաղաքականությամբ, երբ դիմացինդ ոչ քաղաքական քայլեր է անում։ Այո, մերը իրական քաղաքականությունն է, իրենը՝ դրա ծաղրը, դրա համար էլ ասում է, թե քաղաքականությունից չենք հասկանում։ Հա, դրա «քաղաքականությունից» շատերը չեն հասկանում։ Բայց կան հասկացողներ եւ ասում են, դրա անունը ուրիշ բան է։ Իսկ նրանք, ովքեր չեն հասկանում, մտածում են, թե իրենք կարեւոր բան են։ Ամենատխուրը՝ հոգեխանգարմունքի մեջ, ընկել ենք մեկս մյուսի ջանին։ Մենք պետք է ոչ թե իրար դեմ կռվենք, այլ՝ միասին, էդ փիփերթի։ Քունը միշտ չէ, որ օգտակար է։ Իսկ երազը հիմնականում հուշում է, որ պարտավոր ենք արթնանալ։
Ու ես չգիտեմ, ուզո՞ւմ եմ այս երեք ամիսը անցնի․․․»։
