Լուրեր
Իշխանությունը սեփական ժողովրդին ամենօրյա ռեժիմով սպառնում է պատերազմով․ Աբրահամյան
20.03.2026
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իշխանությունը սեփական ժողովրդին ամենօրյա ռեժիմով սպառնում է պատերազմով:
Շանտաժը դարձրել են մարդկանց ահաբեկելու և հպատակեցնելու միջոց ու ամեն երկրորդ բառը պատերազմն է:
Պատերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը, որը սնվում և գործում է պատերազմի տրամաբանության մեջ»:
