Լուրեր
Խոստովանո՞ւմ է, որ ինքը եւ պատերազմը նույնական են․ Եսայան
21.03.2026
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« «Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»:
Հիշո՞ւմ եք այս օրը։ Հիշում եք։
Հիմա ասում է՝ կամ քպ կընտրեք, կամ պատերազմ կլինի։
Խոստովանո՞ւմ է, որ ինքը եւ պատերազմը նույնական են։
Խոստովանո՞ւմ է, որ եթե չկատարի իրեն տրված հանձնարարականները, իրեն կպատժեն։
Խոստովանո՞ւմ է, որ իր համար կրկին 2018-ն է։Անշուշտ։
Սա իր կողմից շանտա՞ժ է։ Ոչ այնքան, սա վախի ճիչ է։
Խոստովանո՞ւմ է, որ վերջին 3 ամիսը եւ բուն հունիսի 7-ը, իր համար ճակատագրական է։
Ձեռքերը դողո՞ւմ են։ Դողում են։
Վերջին երեք ամիսը եւ բուն հունիսի 7-ը ճակատագրական է ոչ միայն իր համար, այլ՝ մեր ժողովրդի համար, ընդդիմության համար։
Ընդո՞ւնում ենք, որ կենաց մահու կռիվ է ընթանում։
Հասկանո՞ւմ ենք։ Վստահ չեմ։
Բայց որ ինքը հասկանում է եւ ճանկռոտելով պատրաստ է ամեն ինչի, շատ տեսանելի է»։
