Լուրեր
Տեսան, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ․ Զաքարյան
22.03.2026
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Տեսան, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ և որոշեցին կիրակնօրյա պատարագներին այլևս չգնալ:
Որոշ ժամանակ հետո կդադարեցնեն ժողովրդավար երևալու նպատակով երկրի փողոցներում անիմաստ շփումների թատրոնը: Իրենք են իրենց աչքով տեսնում, որ աշխարհի ոչ մի իշխանություն այսքան արհամարված չի եղել, որքան այսօրվա Հայաստանինն է:
Ինչ վերաբերում է ցուցադրվող թատրոնին՝ ցանկացած երկրի ցանկացած համայնքում միշտ կգտնվի փոքրիկ հատված, որը դուրս կգա դիմավորելու և ողջունելու նույնիսկ ամենավատ պետական պաշտոնյային»:
