Լուրեր
Միքայել Մինասյանի հետ կապված հարցերով էլ դիմեք իրեն․ Նազարյան
22.03.2026
ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գիտակցելով տվյալ պահին հեռվում գտնվելու նպատակիդ կարևորությունը` փորձում ես քեզ ժամանակավորապես հեռու պահել հայաստանյան խմորումներին մասնակցելու գայթակղությունից։ Օրերս մեծ դժվարությամբ, բայց կրկնակի եռանդով բնագրով ընթերցում էի Շիլլերին։ Ու հիմա միտքս ակամայից դրդում է ինձ զուգահեռներ տանել շիլլերյան հերոսների ու հայաստանյան պսեվդոքաղաքական ռեդուցենտների հետ։
Թերևս կարիք կա նորից հիշատակելու, որ մենք` հանրապետականներս երկրորդ նախագահի անձի հանդեպ դրսևորում ենք անհրաժեշտ զսպվածություն, որն ամենևին էլ չի նշանակում, որ նույնը պետք է իներցիայով կատարենք նրա շուրջ աճած քաղաքական խմորասնկերի հանդեպ։ Լավ, ի վերջո' դժվա՞ր է հասկանալ, որ հեղինակությունը դա աէրոզոլ չէ, որպեսզի դիֆուզիայի օրենքով փոխանցվի դրա խիտ միջավայրից` նոսր միջավայր։
Գերմանական իդեալիզմի անկյունաքար "Ավազակները" ստեղծագործությունում Շիլլերը նկարագրում է եղբայրների պայքար, կերպարներ, որոնց դուք թերի մեթոդիկայով ջանում եք խցկել 2֊րդ ու 3֊րդ նախագահների հանրային ընկալման դաշտ։ Կառլը խորհրդանշում էր արդարության տենչն, իսկ Ֆրանցը ցինիզմն ու եղբորից խլված ունեցվածքն, ասել կուզեք` քաղաքական իշխանությունը...Բայց կիսագրագետ վիճակում նման բարձրավոլտ տեխնոլոգիաների հետ խաղալը միշտ "Կրելու ենք kaputt"֊ի է բերում, որովհետև ի վերջո Կառլի պայքարն այսպես կոչված արդարության համար վերածվում է հանցագործության, քանզի նա այլևս ի վիճակի չէ կառավարել հետևանքներն, իսկ վերջում ողբերգաբար ու խորհրդանշաբար ձերբակալվում է իշխանությունների կողմից...
Առհասարակ աշխատեք ձեզ վրա, на дворе 21֊ий век и фразы вроде. "Снова эти республиканци" как обычно бьют в лоб!!!Սկզբնավորելով գերմանական հումանիզմը` Շիլլերը կարևորում է մարդու շարունակական անձնային աճը, համակողմանի զարգացումն, այն է թե հուզականի և գիտակցականի ինտեգրալ ներդաշնակեցումն, որն հիմնարար է թե' որպես մարդ, թե' որպես քաղաքացի, առավել ևս որպես քաղաքական գործիչ թրծվելու համար։ Հետևելով գերմանական ոգու բրենդային օրինաչափությանը, Շիլլերը նաև ռեալիստ է, որը համադրում է բարձր մշակված բարոյականի հետ, առանց որի արդարության հաստատման լոզունգն ի վերջո վերածվում է քարացած բռնակալության։ Երբ Սերժ Սարգսյանն ասում էր, որ հանգած հրաբուխներին բզբզել պետք չէ, անկեղծ ասած չգիտեմ, թե ու՞մ նկատի ուներ..., բայց ըստ երևույթին ելնում էր հենց շիլլերյան ռեալիզմից, առաջին հերթին շիլլերյան ռեալիզմից։
Հումբոլտի համալսարանում ընթերցում էի նաև Շիլլերի հռչակավոր "Ձեռնոցը" բալլադն, որը դուք ոչ կանացի սեթևեթանքով նետել եք դեպի "առյուծներով" ու "վագրերով" լի ներքաղաքական դաշտ, մեզ "փորձանքների" տանելու համար ու եթե այդ դաշտում գոնե մեկ ԱՍՊԵՏ կա, ապա դա մենք ենք ու մենք էլ 2018թ.֊ից սկսած այդ ձեռնոցը հանում ենք ազգակործան հորձանուտից, ստեղծագործության սյուժետային ոճին համարժեք` այն նետելով դեպի ձեր օթյակը։
Հանդիսանալով ռոմանտիզմից դեպի ռեալիզմ փոխակերպման լավագույն վարպետներից մեկը` Շիլլերն ուղղակի վրձնել է այս ստեղծագործությունը, ցույց տալով, որ ամեն մարտահրավեր չէ ընդունման արժանի։ Ուստի երկրորդ նախագահի քաղաքական դաշտում գրանցված հաստիքային աշխատողների շպրտած ձեռնոցի հետևից չկա' գնալու, դրա փոխարեն նրանց կա տալու միայն մեկ հարց. "Кто вы вообще по жизни..."? Գիտնակա՞ն եք, թե քրեակա՞ն, քաղաքակա՞ն եք, թե՞ էն մեկից...դու'ք նույնիսկ ավազակներ չեք, դու'ք վարձկաննե'ր եք...ամենաչհարգված դիրքորոշումը հին Հռոմից սկսած։
Հա, գրեթե մոռանալու էի, իմ անունից բարևներ ARDSHINBANK֊ին...
Հ.Գ. Միքայել Մինասյանի հետ կապված հարցերով էլ դիմեք իրեն, իսկ եթե վերջինիս հետ համեմատության եզրեր եք փնտրում, ապա "Yetzt bist du dran": Դուք էլ Նարեկացուց հետո հանրաճանաչման համաշխարհային հարթակ փորձեք բարձրացնել, օրինակ` Գրիգոր Տաթևացուն։ Թող որ ձեր լոբբինգով 1660թ.֊ին, Լոնդոնում հիմնադրված բրիտանական թագավորական գիտական ընկերակցությունը Նյուտոնի ու Դարվինի անունների կողքին ճանաչի նաև վերջինիս` սենսուալիզմը Ֆրենսիս Բեկոնից շուտ ուղենշելու համար»։
