Լուրեր
Փաշինյանը, ըստ էության ցույց է տալիս, որ բացի իր առօրյա աշխատանքային օրակարգի, մնացած ուժերը շրիշակի մակարդակի են․ Հովասափյան
23.03.2026
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր խոսելու եմ մի թեմայի մասին, որի հետ կապված տարբեր ու հակասական տեսակետներ են հնչում, չեմ բացառում, որ որոշ մարդիկ իմ հետ չհամաձայնեն, սակայն ինչի մասին պիտի բարձրաձայնեմ՝ «գետնի վրա» գոյություն ունեցող իրականություն է, և, ցավոք, ինչքան էլ չենք ցանկանում, բոլորս մտնում ենք այդ տիրույթ։
Խոսքը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշվող թեզերի ու տեղեկատվական դաշտ նետվող արհեստական օրակարգերի մասին է, որոնք դառնում են հանրային լայն քննակումների առարկա ու ողջ հանրային տիրույթը, անկախ պրոֆեսիենալիզմի, սկսում է խոսել ու մեկնաբանել տեղի ուենցող։
Փաշինյանն իր հերթին, ով նման գործողություններից հատուկ թերապիա է ստանում, մեծագույն հաճույքով վայելում է այդ ամենը և հաճույք ստանում՝ անգամ այն դեմքում, երբ քարկողվում ու գանահարվում է։ Ավելին, նա, ըստ իս, մի յուրահատուկ ուժ է ստանում այն փաստից, որ շարունակում է մնալ հանրային դիսկուրսի մոդերատորը։
Իսկ ի՞նչ է անում Փաշինյանն, ըստ էության․ նա հանրային լայն դիսկուրսն իջեցնում է շրիշակի մակարդակի և ամեն ինչ անում՝ հասարակությունը դեգրադացնելու, նայիվ թեզերի շուրջ քննարկում ծավալելու նպատակով, որպեսզի հնարավորինս բարդ ու խորքային ենթաշերտերին ուշադրություն չդարձվի։ Ի դեպ, այս «կուտը» ուտում են նաև ընդդիմադիր շրջանակները և միանգամից արձագանքում յուրաքանրչյուր ասված դեգեներատ թեզի՝ անկախ նրանից, թե ինչ կոնտետ է այն պարաունակում։
Արձանագրեմ մի ցավալի փաստ ևս․ այսօր ընդդիմադիր շրջանակներից առողջ քաղաքական օրակարգ իրականում չի առաջարկվում, ընդդիմությունը չունի սեփական օրակարգը և փաստացի շարունակում է Փաշինյանին հակադարձելու գորիքակազմն իր համար առաջնային «մանդատ» աշխատացնել։ Սա հերթական փակուղի և փաշինյանական նարատիվին միս ու արյուն տվող դրվագի մասին է վկայում, իսկ այս ամենը Նիկոլը շատ փայլուն հասկանում է, ավելին՝ գերազանց օգտագործում սեփական շահերի համար։
Հենց դրանով է պայմանավորված, որ ամեն առավոտ՝ դեռ լույսը չբացված, մի ցնդաբանական տեսանյութ է հրապարակում՝ ողջ օրվա ընթացքում խոսելու և արձագանքելու թեման ապահովելու նպատակով, և բոլորս ինքնամոռաց սկսում ենք արձագանքել դրան։
Փաշինյանը, ըստ էության ցույց է տալիս, որ բացի իր առօրյա աշխատանքային օրակարգի, մնացած ուժերը շրիշակի մակարդակի են, և առաջնորդվում են այդ «շրիշակային օրակարգով»։
Ի դեպ՝ ասեմ, որ այս ամենը Փաշինյանին փակուղի տանելու և մի կետում նա հայտնվելու է պատային իրավիճակում, քանի որ ինչքան էլ նմանօրինակ տեխնոլոգիա կիրառի միևնույնն է այն շատ հնարավոր է աշխատի հենց իր դեմ՝ ունենալով հակառակ էֆեկտ:
Բանն այն է, որ երբ դու համակարգված կերպով իջեցնում ես դիսկուրսի մակարդակը, մի պահ հասնում է այն անդառնալիության կետին, ու այլևս չես կարողանում այն բարձրացնել, եթե իրավիճակը դա պահանջում է։ Իսկ երբ առաջանում են իրական, բարդ և ճգնաժամային խնդիրներ, այդ նույն պարզեցված գործիքակազմը սկսում է չաշխատել»։
