Լուրեր

Նիկոլ Փաշինյան, դու մի արցախցի կնոջ ճշմարիտ խոսքից ես նյարդայնանում, ջղաձգվում ու լուրջ «պրապուսկատներ» անում, դու ո՞նց էիր երեք նախագահների հետ ուզում բանավիճել․ Շարմազանով

23.03.2026

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Նիկոլ Փաշինյան, դու մի արցախցի կնոջ ճշմարիտ խոսքից ես նյարդայնանում, ջղաձգվում ու լուրջ «պրապուսկատներ» անում, դու ո՞նց էիր երեք նախագահների հետ ուզում բանավիճել։
 
Արցախցի կնոջ հակափաստարկներին 2 րոպե չդիմացար ու քեզ կորցրեցիր։
Նախագահների հետ բանավեճի առաջին իսկ րոպեից մեծ էր հնարավորությունը քո քաղաքական «ինքնահրկիզման»։
2018 -ի մայիսի 1 -ին եմ Աժ -ում քեզ ասել, երկրի վարչապետի  պաշտոնը քո խելքի բան չէ։
 
Էդ կողքիդ սազանդարներին մի լսի։
Դրանք  քո մեջ երեւի տեսնում են լոկ երաշխավորված պարգեւավճար ու ոչ ավելին,մանավանդ տարբեր տեղերից թռած ու քո մոտ ծվարածները։
Քարը փեշիցդ գցի ու վերջապես հասկացի,որ պետություն կառավարելը քո  բանը չէր։
Համ քեզ կրակը գցեցիր, համ էլ՝ ժողովրդին»։

← Վերադառնալ ցուցակին