Լուրեր

Եթե Արցախի թեման փակ է, ապա ինչո՞ւ է այն հանրային-քաղաքական դիսկուրսում անընդհատ հայտնվում քննարկումների կիզակետում․ Աբրահամյան

25.03.2026

   ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Եթե Արցախի թեման փակ է, ապա ինչո՞ւ է այն հանրային-քաղաքական դիսկուրսում անընդհատ հայտնվում քննարկումների կիզակետում։
 
Թեև Ադրբեջանում ակնհայտորեն գոհ են ՀՀ իշխանության՝ Արցախի թեմայով հնչեցվող հավաստիացումներից, սակայն ակնկալիքներն անընդհատ աճելու են:
Գնացող-եկող կառավարությունները կարող են Արցախի խնդրի վերաբերյալ տարբեր մոտեցումներ և սկզբունքներ որդեգրել, բարդացնել կամ թեթևացնել արցախցիների կյանքը, սակայն արցախցիների կամքին հակառակ՝ հարցը ջնջել պարզապես չեն կարող։
 
Ով այսօր փորձում է արդարացնել Արցախի հանձնումը, պարտությունն ու Արցախն ադրբեջանական հռչակելը, պատմության ամոթալի էջերում իր խարանն է արձանագրում»։

← Վերադառնալ ցուցակին