Լուրեր
Դրսում՝ խոնարհվում են ադրբեջանցիների առաջ․ Աբրահամյան
26.03.2026
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իշխանության տարբեր ներկայացուցիչների մեծամիտ հայտարարություններն ես լսում․ մեկ՝ հսկայական զենք-զինամթերքի գնումներից են խոսում, մեկ՝ աննախադեպ ծախսերից, մեկ՝ հավակնոտ ծրագրերից։
Բնական հարց է առաջանում․ եթե ամեն ինչ այդքան հրաշալի է, եթե այդքան մեծ արդյունքներ եք գրանցել, ապա ինչո՞ւ է ձեր պաշտոնավարման ամբողջ շրջանը ուղեկցվել պարտություններով, ողբերգություններով, մարդկային և տարածքային կորուստներով։
Դրսում՝ խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, շարժվում նրանց թելադրանքով, իսկ ներսում՝ իրենց պատառոտում են՝ հայտարարելով, թե հաջողել են, թե իրենց դեմ խաղ չկա»:
