Լուրեր

Ձեր պայքարը ի վերջո ո՞ւմ դեմ է․ Հարությունյան

26.03.2026

 ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Երկրորդ նախագահի քարոզչական թիմի ելույթները նորից ապացուցում են մի բան, որ իրենց նպատակը ոչ թե Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին հեռացնելն է, այլ ընդդիմության ներսում կռիվ գցելը։
 
Փոխանակ իշխանության ձախողումների մասին խոսեն, ամբողջ եթերը լցնում են ընդդիմադիրների դեմ խոսելով՝ նույն բաները կրկնելով ու ջուր ծեծելով։ Տպավորություն է, որ իրենց հիմնական «թիրախը» ոչ թե իշխանությունն է, այլ հենց ընդդիմադիր դաշտը։
 
ՀՀԿ-ն եղել է միշտ պայքարի առաջնագծում ` հասկանալով, որ գլխավոր խնդիրը նիկոլի և քպ-ին իշխանությունից հեռացնելն է։ Այսօր, սակայն, ակնհայտ է, որ ոչ բոլորն են կիսում այդ մոտեցումը։
Եթե այսպես է, ապա հարցը շատ պարզ է՝ ձեր պայքարը ի վերջո ո՞ւմ դեմ է»։

← Վերադառնալ ցուցակին