Լուրեր

Դուք այլևս անհույս եք․ Դանիելյան

26.03.2026

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Առավոտյան դիտեցի «ընդդիմադիր» համարվող հեռուստաալիքի եթերը։ 
Քոչարյանական մեդիայի տաղավարում հայտնված քոչարյանական քարոզիչը գրեթե ողջ հաղորդումը նվիրեց ոչ թե Նիկոլին քննադատելուն, այլ մյուս ընդդիմադիրներին, և հատկապես Հանրապետականներին, անտեղի, կեղտոտ և գարշելի կերպով պիտակավորելուն։ 
Նորմալ մարդկային բանականության և բարոյականության մեջ նման գործելաոճը չի տեղավորվում։ 
 
Գուցե չկատարելով Նիկոլին մաշացնելու խոստումը՝ նրանք որոշել են հարվածել ընդդիմությա՞նը։
Գուցե չե՞ն հարմարվում, որ այլևս ընդդիմության «առաջնորդները» չեն ( զուգահեռ կպնում են նաև «Ուժեղ Հայաստանին»)։
Գուցե սեփական անկարողությունը փորձում են կոմպենսացնել մե՞ր հաշվին։ 
Պատմությունը վկա՝ այս տարիներին մենք ձեզ շատ ենք օգնել՝ ընդդիմադիր համերաշխությունը վեր դասելով նեղ թիմային շահերից, բայց հիմա մնում է փաստել.
Դուք այլևս անհույս եք»։

← Վերադառնալ ցուցակին