Լուրեր

Կան ՀՀ-ի նվիրյալներ ու կան ՀՀ-ն վիլայեթացման տանող քպ-իստներ․ Շարմազանով

31.03.2026

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱՅՈ՝ Արարատի խորհրդին,Ոչ՝ վիլայեթացմանը։
Կան հաղթանակի կուսակցություններ ու կա պարտության  կուսակցություն։
Կան հաղթանակի սիմվոլ նախագահներ ու կա կապիտուլյացիայի սիմվոլ Փաշինյան։
Կան Եռատոնի սիմվոլ առաջնորդներ  ու կա Արցախ հանձնած Նիկոլ։
Կան Հայաստանի Անկախության հռչակագրի ջատագովներ ու կան նիկոլիզմի ջատագովներ։
 
Կան ՀՀ-ի նվիրյալներ ու կան ՀՀ-ն վիլայեթացման տանող քպ-իստներ։
Եվ ուրեմն. 
ԱՅՈ՝ Անկախության հռչակագրին ,Ոչ՝ նիկոլիզմին։
ԱՅՈ՝ Արարատի խորհրդին,Ոչ՝ վիլայեթացմանը։
ԱՅՈ՝ Եկեղեցուն,Ոչ՝ ադրբեջանացմանը։
ԱՅՈ՝ ազատությանը, Ոչ՝ ստրկացմանը։
ԱՅՈ՝ Հայկ նահապետին,Ոչ՝ բելացմանը։
ԱՅՈ՝ Արցախյան հերոսականին, ոչ՝ ուրացմանը»։

← Վերադառնալ ցուցակին