Լուրեր

Սրանց ցույց տված «ուժը», ինչ դրսևորում էլ ունենա՝ ուժային բլոկի կոշտությունից մինչև սպառազինության ցուցադրումներ, բացառապես ներքաղաքական խնդիր է լուծում․ Աբրահամյան

01.04.2026

 ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաշինյանական իշխանությունը, ի պատասխան Ադրբեջանի՝ հայ ժողովրդին ցեղասպան կարգելու և օկուպանտ հռչակելու, երկրի ներսում ինքնահաստատման փորձեր է անում։

Սրանց ցույց տված «ուժը», ինչ դրսևորում էլ ունենա՝ ուժային բլոկի կոշտությունից մինչև սպառազինության ցուցադրումներ, բացառապես ներքաղաքական խնդիր է լուծում։
Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը՝ ծանր մեղադրանքներ վերագրելով Հայաստանին ու հայ ժողովրդին, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը»։

← Վերադառնալ ցուցակին