Լուրեր

Անիմաստ է անկարողության ու գործողության բացակայության անունը դնել լավատեսություն կամ հույս, որն ամբողջությամբ չհիմնավորված է․ Մկրտչյան

01.04.2026

 ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 
«18-ամյա Դավիթը նիկոլի անողոք վրեժխնդրության, դաժան, ցուցադրական ու հրապարակային բեմադրված պատժից գործողության  հերթական երիտասարդը դարձավ: 
Դավիթը զոհ է այնպես, ինչպես Լիդիան Մանթաշյան, Ժորան Ավետիսյան, Տաթևը Վիրաբյան,  Սամվելը Վարդանյան  ու շատ ուրիշներ ում անունները ձեզ անգամ ծանոթ չեն: 
 
Հարգելի խնամակալներ, հարգելի իրավապաշտպաններ ու հարգելի փաստաբաններ,
 եթե դուք նիկոլի ասած վնգստացող դատավորներից պատվարժան քայլ կամ արդարադարտություն եք սպասում,
 եթե  նիկոլին բաց նամակ գրելով մարդասիրություն, խղճահարություն ու բարոյականություն եք սպասում` ցավում եմ անասելի ու աննկարագրելի: Որովհետև ամեն անգամ, էլ ավելի մեծ խանդավառությամբ է ստորացնելու, ցավացնելու ու նվաստացնելու  բոլորիս:
Դավաճան նիկոլը քաղաքականության մասին չէ, որ ջանում եք չքաղաքականացնել:
Իշխանազավթ նիկոլը պետական պաշտոնյա չէ, որ ջանում եք եկեղեցում տեղի ունեցածի անունը դնել թյուրիմացություն: 
Չարիք նիկոլը  չի նահանջի վրեժից, որ ջանում եք խուսափել:
Եվ վերջում Դավիթին ու մնացած բոլոր հայ երիտասարդներին նիկոլի ճիրաներրից փրկելու միակ ճանապարհը նիկոլին վռնդելն է, առանց ԲԱՅՑերի ու առանց ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆների:
 
Իմիջայլոց վաղուց արդեն ժամանակն է հասկանալ, որ կատարվող ամեն ինչ ոչ թե մոտենում է ձեզ, այլ  արդեն մտել է յուրաքանչյուրիդ տուն: Անիմաստ է անկարողության ու գործողության բացակայության անունը դնել լավատեսություն կամ հույս, որն ամբողջությամբ չհիմնավորված է»:

← Վերադառնալ ցուցակին