Լուրեր

2016-ի ապրիլին Ալիեւի պլանը տապալվեց․ Շարմազանով

02.04.2026

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«2016-ի ապրիլին Ալիեւի պլանը տապալվեց։
Մեր բանակը արժանի դաս տվեց թշնամուն,իսկ Ալիեւը պատերազմից հետո ասեց,որ  «փակ դռների հետեւում Ադրբեջանին ճնշում են ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։
 
2016-ի ապրիլին հայը հաղթեց եւ մարտի դաշտում, եւ բանակցային սեղանին/Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները վկա/:
Հաղթեցինք նաեւ,քանի որ երկիրը տեր ուներ՝ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյան։
 
Իսկ 2020-ին էլ խայտառակ պարտվեցինք ,քանի որ թե բանակը,թե երկիրը անտեր էին…լայվով վարչապետը փուռը տվեց մեր ազգի հաղթանակները,իսկ 2022-ի հոկտեմբերի 6 -ին Պրահայում ճանաչեց Արցախն Ադրբեջանի անբաժան մաս։
Հ.Գ. Միեւնույն ժողովուրդը ,նայած ով է նրան առաջնորդում,կարող է եւ հրաշագործություններ անել,եւ խայտառակորեն ծնկի գալ թշնամու առջեւ։
Գարեգին Նժդեհ»։

← Վերադառնալ ցուցակին