Լուրեր

Այսօր Դավիթ Բաբայանի ծնունդն է, իսկ նա դեռ Բաքվի բանտում է․ Աբրահամյան

05.04.2026

 ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Այսօր Դավիթ Բաբայանի ծնունդն է, իսկ նա դեռ Բաքվի բանտում է:
Պատկերացնում է, թե ինչ մտքերի ու ապրումների մեջ են նրա ընտանիքի անդամներն ու մերձավոր հարազատները:
Վստահ եմ, որ Դավիթն առավոտից մտքերով Արցախում է, լավ օրերի հիշողություններով ու անցած կյանքով:
 
Նաև համոզված եմ, որ և´ Դավիթը, և´ Բաքվի բանտում գտնվող մեր մյուս հայրենակիցները պակաս մտահոգված չեն Հայաստանով և մեր ժողովրդի ապագայով:
Դավիթ ջան, ծնունդդ շնորհավոր: Ընտանիքիդ համբերություն, քեզ ու մեր ընկերներին շուտափույթ վերադարձ»:

← Վերադառնալ ցուցակին