Լուրեր
Իրանի արտաքին գործերի նախարարը կարևոր դեր է խաղացել ԱՄՆ-ի հետ հրադադարի շուրջ բանակցություններում․ Զաքարյան
08.04.2026
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ամերիկյան Axios հրատարակությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ Իրանի գերագույն առաջնորդը երկուշաբթի օրը հանձնարարել է համաձայնվել ԱՄՆ-ի հետ հրադադարի հասնելու միջնորդների ջանքերին (Պակիստանի նախաձեռնությամբ):
Իրանի կողմից հրադադարի հաստատման նախնական պայմանները կարծես թե չի չբավարարել Վաշինգտոնին, և Պակիստանի, Եգիպտոսի ու Թուրքիայի միջնորդները աշխատել են այն փոփոխելու ուղղությամբ։
Իրանի արտաքին գործերի նախարարը կարևոր դեր է խաղացել ԱՄՆ-ի հետ հրադադարի շուրջ բանակցություններում՝ համոզելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին՝ ընդունել հրադադարի առաջարկը։
Թրամփը խոսել է Նաթանյահուի հետ՝ նախքան Իրանի հետ 14-օրյա հրադադարի մասին հայտարարելը՝ Իսրայելի աջակցությունն ու համաձայնությունն ունենալու համար։
Նեթանյահուն ԱՄՆ-ից ստացել է երաշխիքներ, որ առաջիկա բանակցություններում Վաշինգտոնը կպնդի, որպեսզի Իրանը հրաժարվի իր միջուկային ծրագրից և դադարեցնի ուրանի հարստացման ու հրթիռային սպառնալիքները։
Թրամփը հայտարարել նաև, որ սկզբունքորեն դեմ չէ Իրանի առաջարկույունները որպես բանակցությունների համար աշխատանքային տարբերակ ընդունելու համար:
Ըստ պայմանի, 14-օրյա հրադադարի ընթացքում Իրանը պետք է բացի Հորմուզի նեղուցը ծովային բեռնափոխադրումների համար՝ որոշ տեխնիկական սահմանափակումներով:
Հուսանք, որ առաջիկա երկու շաբաթներին ծրագրվող դիվանագիտական ջանքերը արդյունավետ կլինեն և Մերձավոր Արևելքում իրական և տևական խաղաղություն կբերեն»:
