Լուրեր

Զոհրաբ Մնացականյանի մտքի փայլատակումները կարդալու փոխարեն հիշեք. Աշոտյան

08.04.2026

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Զոհրաբ Մնացականյանի մտքի փայլատակումները կարդալու փոխարեն հիշեք, որ նա 44-օրյա պատերազմի 3 հիմնական մեղավորներից մեկն է։
Հիշեցնեմ, որ նա.
Ի սկզբանե 2018-ի մայիսին հայտարարել էր, որ ոչ թե դիվանագետ է, այլ Նիկոլի ոհմակի անդամ։
 
Ուրանալով Արցախն ու ցեղասպանությունը՝ ընդունել է դավաճանի «ժողովրդավարությունն է մեր բրենդը» պատուհաս դարձած քաղաքականությունը։
Նիկոլի հետ միասին Դուշանբեում Ալիեւին ծախել է 2016-ի ապրիլյանից հետո Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի մեր դիվանագիտական հաղթանակները ։
Նրա նմանն է սվաղել Նիկոլի կողմից մեր բանակցային դիրքերի ոչնչացումն ու պատերազմի ուրվականը։
 
Նա է հայ ժողովրդից 2019-ից սկսած թաքցրել Արցախի շուրջ նոր բանակցային փաթեթի գոյությունը։
Նա է ուրացել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես կարգավորման սկզբունք։ 
 
Նա է 2020-ի փետրվարից լպստել Նիկոլի կողմից հարբած վիճակում միջազգային լրահոս նետված «Մյունխենյան սկզբունքներ» արտաթորանքը։
Նա մեր պարտության, մեր ցավի, մեր պատվազրկման եւ մեր կորուստների հիմնական ճարտարապետներից է։ 
Պետք էր կատարյալ անբարո լինել, որ չտեսնել այդքանից հետո քո պատճառով երկրի վրա եկող արյունոտ ամպերը։
Զոհրաբ Մնացականյանը 44-օրյա պատերազմի արյունոտ խոհանոցի «շեֆ-խոհարարն» է։
Եւ սա երբեք չի մոռացվելու»։ 

← Վերադառնալ ցուցակին