Լուրեր

Այսօրվա ընտրությունները Հունգարիայում պարզապես ներքին քաղաքական գործընթաց չէին․ Հարությունյան

13.04.2026

 ՀՀԿ խորհրդի  անդամ Արմեն Հարությունյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

 
 «Այսօրվա ընտրությունները Հունգարիայում պարզապես ներքին քաղաքական գործընթաց չէին, այլ ապացույց, որ ժողովրդի ձայնը կարող է հաղթել և վերականգնել արդարությունը՝ երկար ու բարդ պայքարի արդյունքում։
 
Ժողովրդի ձայնը հաղթեց։ Հունգար ժողովուրդը հաղթեց ոչ միայն ընտրությամբ:
Վերջին շրջանում բազմահազարանոց ընդդիմադիր ակցիաները հենց դրա վառ ապացույցն էին, մարդիկ դուրս էին գալիս ցույց տալու, որ արդարությունը պահանջում է համառություն ու հետևողական պայքար։
 
Սա հայերիս համար ունի ավելի խորքային նշանակություն, տեղի ունեցավ պատմական արդարությում` Գուրգեն Մարգարյանի հիշատակի համատեքստում»։

← Վերադառնալ ցուցակին